ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել ՀԱԿ կուսակցության հայտարարության վերաբերյալ:
ՀՀԿ հայտարարությունում մասնավորապես ասված է. «Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը դատապարտում է ցանկացած բռնություն և անթույլատրելի է համարում քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին կոչ է անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ի երեկոյան Աջափնյակում Երևանի ավագանու քարոզարշավ իրականացնելիս ծեծի էին ենթարկվել ՀԱԿ երիտասարդները: