Մեսսի. Բարսելոնա-Ռեալ եզրափակիչը կարող է մտնել ֆուտբոլի պատմության մեջ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Մյունխենի «Բավարիայի» հետ այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման մասին։

«Կիսաեզրափակիչում թույլ մրցակիցներ չեն լինում։ Այս մրցաշրջանում «Բավարիան» բարձրակարգ խաղ է ցուցադրում, շատ գոլեր է խփում։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվելուց հետո մյունխենցիները փորձելու են բոլորին ապացուցել, որ այդ պարտություննը պատահականության արդյունք էր։ Կարծում եմ՝ այս մրցաշրջանում «Բավարիան» ավելի ուժեղ է։»

«Բարսան» չի մտածում եզրափակչի մասին, մենք կենտրոնացած ենք «Բավարիայի» հետ խաղի վրա։ Իսկ եթե անցնենք նրանց, ապա այդ ժամանակ կմտածենք որոշիչ հանդիպման մասին։ Իհարկե, Ուեմբլի մարզադաշտում «Բարսելոնա» – «Ռեալ» եզրափակիչը կարող է մտնել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ Սակայն դեռ վաղ է այդ մասին խոսելը», – արգենտինացու խոսքերն է փոխանցում Goal.com-ը։