Մինչև 2016թ. Google Play-ը բոլոր չափանիշներով առաջ կանցնի App Store-ից. կանխատեսում

Բջջային ծրագրերի Google Play օնլայն խանութն աճի ավելի արագ տեմպեր է գրանցում, քան App Store-ը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Canalys հետազոտական ընկերության տվյալները: Ներբեռնումների թվով Google Play-ն արդեն առաջ է անցել App Store-ից, սակայն Android-ից ծրագրերից ստացվող հասույթը դեռ զգալիորեն զիջում է iOS-ի համար նախատեսված բջջային ծրագրերի համապատասխան ցուցանիշին:

Canalys-ի տվյալների համաձայն` 2013թ. հունվար-մարտին բջջային ծրագրերի օնլայն բոլոր խանութներն աշխատել են $2,2 մլրդ, որից $1,48 մլրդ-ը բաժին է ընկել Apple-ին, այն է` 74%-ը, մինչդեռ Google-ի մասնաբաժինը կազմել է ընդամենը 18%:

Համեմատության համար նշենք, որ 2012թ. նույն ժամանակահավածում Google Play բջջային ծրագրերի վաճառքներն աճել է 90%-ով, իսկ App Store-ինը` 25%-ով:

Փորձագետները վստահ են, որ Google Play-ը կշարունակի կտրուկ աճել:

Հատկանշական է, որ Google-ին ու Apple-ին բաժին է ընկնում յուրաքանչյուր վաճառված բջջային ծրագրի 30%-ը, ինչը ընկերություններին ապահովում է անընդհատ աճող եկամուտ: Google-ի վաճառքները համեմատաբար ավելի մեծ են Հարավային Կորեայում և Ճապոնիայում, իսկ Apple-ինը` ԱՄՆ-ում:

Մեկնաբանել