Twitter-ը $200 մլն-անոց գովազդային գործարք է կնքել

Միկրոբլոգների Twitter ծառայությունը իր պատմության մեջ խոշորագույն գործարքն է կնքել Starcom MediaVest Group ընկերության հետ, հաղորդում է բրիտանական Financial Times-ը: Գործարքը հարյուրավոր միլիոն դոլարներ է գնահատվել, ինչը վկայում է մեդիայի և մարկետինգի ոլորտում Twitter-ի դերակատարման աճի մասին:

«Մենք կարծում ենք, որ ներկայում արտադրությունը կենտրոնացած է ոլորտում, որը միջանկալ տեղ է զբաղեցնում Twitter-ի և հեռուստատեսության միջև»,-ասել է Twitter-ի ֆինանսական տնօրեն Ադամ Բեինը՝ հավելելով, որ ծառայությունը ասյպիսով կհամատեղի սոցիալական մեդիայի և հեռուստատեսության մի շարք առանձնահատկություններ:

Ընկերությունների համագործակցության մասին որոշումը պայմանավորված է միտումով, որ օգտատերերը սոցկայքեր այցելելու և հեռուստատեսային հեռարձակումներ դիտելու համար սկսել են ավելի շատ օգտվել բջջային սարքավորումներից: Ամերիկյան Nielsen-ի վերջին ուսումնասիրությունը վկայում է Twitter-ում ակտիվության և հեռուստատեսային վարկանիշների փոխկապավածության մասին: Գործարքը Starcom MediaVest Group-ի հաճախորդներին, ինչպես օրինակ Procter&Gamble,Walmart, Mirosoft և Coca-Cola ընկերություններին, Twitter-ում իրենց համար ցանկալի հետազոտությունների և գովազդային արտադրանքի մատչում կապահովի: Այսպես օրինակ՝ նրանք մատչում կունենան «В-Tweet» բջջային հետազոտության ծրագրին, որը հնարավորություն է տալիս սպառողների շրջանում առցանց հարցում անցկացնել:

«Twitter-ը շատ կարճ ժամանակում կարողացել է փորձարկայինից անհրաժեշտ դառնալու ճանապարհ անցնել», -ասել է Starcom MediaVest Group-ի գործադիր տնօրեն Լորա Դեսմոնդը:

Փորձագետները նշում են, որ գորածրքը բացառիկ է և Twitter-ին հնարավորություն կտա համանման գործակցություն հաստատել նաև այլ ընկերությունների հետ: Ըստ պարբերականի՝ գործարքը կնքվել է առնվազն երկու տարով և գնահատվում է $200 մլն: