Չինական Huawei տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է 5-դյույմանոց սենսորային IPS էկրանով A199 սմարթֆոնը: Ինչպես հաղորդում է Cnet-ը, ավելի վաղ լուրերում շրջանառվում էր սարքավորման Huawei G710 անվանումը:
Emotion 1.5 ինտերֆեյս (միջերես) ունեցող Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով աշխատող նոր սմարթֆոնն ունի 1,5 ԳՀց հաճախականությամբ K3V2 պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն և 8 Գբ ներկառուցվող հիշողություն, մինչև 32 Գբ microSD հիշողության կուտակման սարք, հիմնական` 8 Մգպ և երկրորդային` 1,3 Մգպ տեսախցիկներ, Bluetooth 4.0, Wi-Fi 802.11b/g/n, GPS և երկու SIM քարտի հնարավորություն: A199-ն կշռում է 160 գ, և ներկայացվել է սպիտակ և կապույտ կաղապարներով:
Մոտ ապագայում սմարթֆոնը վաճառքի կհանվի Չինաստանում: Սարքավորման գնի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: