ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել «Առավոտ» օրաթերթի 23.04.2013թ. համարում զետեղված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պնդման վերաբերյալ, թե ապրիլի 9-ին ծառայություն կատարող ոստիկաններից մեկը զինված է եղել ինքնաձիգով:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ապրիլի 9-ին զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգ ապահովող ոչ մի ոստիկան հրազեն չի կրել»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: