Ես երբևէ չեմ ասել՝ ճգնաժամն ավարտվել է. Մերկել

Lehman Brothers-ի սնանկացումը սխալ էր, որը հարվածի տակ է դրել ամբողջ գլոբալ ֆինանսական համակարգը: Այսպիսի տեսակետ է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում, որը թարգմանաբար և կրճատումներով ներկայցվում է ստորև:

Տիկին կանցլեր, ամեն անգամ, երբ թվում է՝ ճգնաժամը հաղթահարվել է, լուրեր են ստացվում դեֆոլտի շեմին գնտվող հերթական երկրի մասին:Սկզբում Հունաստանն էր, Իսպանիան, Իռալանդիան, այնուհետ՝ Կիպրոսը և Մալթան: Մի՞գուցե վաղը նույն իրադրությունում հայտնվեն Իտալիան և Ֆրանսիան: Ո՞ր փուլում է այժմ Եվրոպան:

-Ես միտումնավոր երբևէ չեմ ասել, ոչ ճգնաժամն ավարատվել է, և միայն նշել եմ, որ անցել ենք ճանապարհի զգալի մասը, սակայն անելու դեռ բազմաթիվ քայլեր կան: Ինչ վերաբերում է եվրոյին, միջազգային խաղորդները՝ և՛ քաղաքական գործիչները, և՛ ֆինանսական ներդրողները, գիտակցել են, որ եվրոգոտու անդամ երկրները միասնական արժույոի պահպանման բավարար քաղաքական կամք ունեն:

Ո՞րն է եվրոպական քաղաքականության նպատակը:

-Ես դյուզ-ինչ չեմ կասկածում, որ եվրոն կպահպանի իր ուժը: Ինձ համար ակտուալը հարցն է՝ որտեղ կլինի Եվրոպան տասը կամ քսան-երեսուն տարի հետո այս շեշտակիորեն փոփոխվող աշխարհում: Արդյո՞ք մենք կլինենք այն մայրացամքների թվում, որոնցից քաղաքացիների՝ բարձրակարգ չափորոշիչներին համապատասխան բարեկցություն ապահովող նոր նվաճումներ են ակնակլում, թե՞ կհայտնվենք հետնապահների ցուցակում:

Ճգնաժամի դեմ պայքարը Գերմանիայի և խնդրահարույց երկրների բնակիչների միջև տարաձայնությունների պատճառ է դարձել: Դա կարո՞ղ է վկայել, որ եվրոպական գաղափարը աստիճանաբար մահանում է:

-Ներկայում եվրոպական քաղաքականությունն ինչ-որ չափով վերածվել է ներքինքաղաքկանության: Արժութային միության կազմում մենք որոշակի չափով պայքարում ենք որոշումների համար, որոնք ինձ հայտնի են ներքին քաղաքականությունից: Կարևոր է, որ մենք ունենք մեկ ամբողջություն լինելու գիտակցումը: Ես դրական եմ համարում փաստը, որ այսօր Եվրոպայում մենք հրապարակային բանավիճում երբեմն էլ վիճում ենք, քանի որ դրա շնորհիվ ավելի լավ ենք ճանաչում միմյանց:

Արդյո՞ք շարունակելու ենք բանկերը փրկել նաև հետագայում:

-Այժմ մենք առավելապես զբաղված ենք անցյալի թերությունների շտկմամբ: Ինձ համար Lehman Brothers-ից ստացած դասն այն էր, որ նման փորձարկումը, երբ որոշում էր ընդունվել չփրկել բանկը, ապագայում չպետք է կրկնվի: Մենք պետք է մեխանիզմներ գտնենք, որոնց միջոցով հնարավոր կլինի հետագայում կանխել նման իրադրությունները, երբ խոշոր բանկերի սնանկացումը ազդում է ամբողջ գլոբալ տնտեսության վրա:

Արևմուտքում ներկայում բանկերի և կառավարությունների համակեցություն է, որոնք պարզապես առանց մեկը մյուսի չեն կարող գոյատևել: Պետութունը փրկում է բանկերին, բանկերը՝ պետությանը: Եթե նրանք հայտնվում են անելանելի դրության մեջ օգնության համար դիոմւմ են կենտրոնական բանկերին: Չե՞ք կարծում, որ բոլոր այդ խաղացողներին պետք է վերատեղադրել տարբեր ուղղություններով՝ դադարեցնելու շահերի նման սերտաճումը:

-Առողջ տնտեսությունը վարկերի անհրաժեշտություն ունի: Գերմանիայում ժամանակներ են եղել, երբ տնտեսական աճը վնաս է կրել բանկերի կողմից վարկերի չհատկացման պատճառով: Անշուշտ, չպետք է թույլ տալ, որ հասարակությունն ու տնտեսությունը դառնան բանկերի գերին: Պետության և քաղաքական գործիչների համար բանկերից անկախ մնալու լավագույն միջոցը պարտքեր չկուտակելն է: Հաշվի առնելով հանգամանքը, որ տասնամյակներ շարունակ մենք զգալի պարտքեր ենք կուտակել, որոշակի կախվածություն ենք ձեռք բերել այն բանից՝ ով մեզ գումարներ կհտակացնի:

Մեկնաբանել