Հեռացված ուսուցիչը

Երևանի Պուշկինի անվան թ․ 8 դպրոցի շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը վերջերս հեռացվել է աշխատանքից: Պատճառը կարող է լինել թե՛ 17 աշակերտի «անբավարար» գնահատելը, թե՛ Նարեկի քաղաքական հայացքները: Շուտով կլինի դատական գործի լսում, որտեղ Նարեկը դպրոցի տնօրենից պահանջելու է բացատրել իր հեռացման բուն պատճառները: