Շվեյցարական նվագախումբը հրաժարվել է ելույթ ունենալ Դեպարդյեի հետ

Լյուցեռն շվեյցարական քաղաքի նվագախումբը չեղյալ է հայտարարել իր ելույթը ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի հետ: Այս մասին կոլեկտիվը հայտնել է իր պաշտոնական կայքում:

Նվագախմբի ներկայացուցիչների խոսքով՝ երաժիշտները վախեցել են, որ Դեպարդյեի անվան հետ կապված սկանդալը կարող է ստվեր գցել իրենց և կայանալիք միջոցառումների հեղինակության վրա: Որոշումն ընդունվել է ֆրանսիացի դերասանի մենեջերի հետ համաձայնեցնելուց հետո:

Շվեյցարական նվագախումբը և Դեպարդյեն պատրաստվում էին ելույթ ունենալ Լյուցեռնում ռուսական երաժշտության երկօրյա համերգի շրջանակներում:

Դեպարդյեն ոչ միանշանակ ռեակցիա է առաջացրել Եվրոպայում, երբ տարեսկզբին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն: Դերասանը պարբերաբար հայտնվել է նաև այլ սկանդալների կենտրոնում: