Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի կարող օգնել իր ակումբին Պրեմիեր լիգայի առաջիկա հանդիպումների ժամանակ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի հետ խաղում ստացել է ազդրի վերին հատվածի մկանի մասնակի վնասվածք և ստիպված կլինի բաց թողնել մոտ երկու շաբաթ: