Ֆրանսիացիները մեկ երրորդով էժանացնում են գինին

Ֆրանսիական էլիտար գինու արտադրողները իրենց արտադրանքի գինը 2011-ի համեմատ կրճատվել են ավելի քան մեկ երրորդով՝ Ասիայում վաճառքները խթանելու համար, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիայի Բորդո շրջանի գինու արտադրողները այս տարի պրեմիում արշավ կանցկացնեն, որի ընթացքում ֆյուչերսների շուկայում կառաջարկվի խաղողի վերջին բերքից արտադրված գինի: 2012թ. գինին, որը դեռ տակառներում է և շշալացված չէ, կշշալցվի երկու տարվա ընթացքում և կվաճառվի հիմնականում գինու առևտրով զբաղվողներին և հավաքորդներին:
Արտադրողներից քչերն են հրապարակել են իրենց գները, և դրանք սահմանվել են 2008-ի վեր ամենացածր մակարդակում: Այսպես՝ Château Lafite-Rothschild-ը սահամանել է €350/1շիշ գինը, որը 17%-ով զիջում է 2011թ. գինը և 42%-ով՝ 2010-ինը: Château Mouton-Rothschild-ը սահմանել է €240/1շիշ գինը, որը 33%-ով զիջում է 2011-ի գինը:

Ֆյուչերսների շուկային մասնակցում է ավելի քան 200 արտադրող, ըդն որում՝ շուկայի համակարագը ձևավորվել է դարերի ընթացքում: Գինու խոշոր արտադրողներից Château Latour-ը, որը պատկանում է ֆրանսիացի հայտնի միլիարդատեր Ֆրանսու Պինոյին, որոշել է հրաժարվել ֆյուչերսների շուկայում իր մանակցությւոնից և գինին դուրս է բերելու բաց շուկա: