Լարս ֆոն Տրիերն այլևս պերսոնա նոն գրատա չէ Կաննում

Կաննի կինոփառատոնի տնօրինությունը հանել է «պերսոնա նոն գրատա» կարգավիճակը ռեժիսոր Լարս ֆոն Տրիերի վրայից, որը 2011թ. վտարվել էր կինոֆորումից՝ մամուլի ասուլիում «նացիստական» կատակի համար, հաղորդում է Screen Daily-ն:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Տիերի Ֆրեմոն հայտարարել է, որ ֆոն Տրիերը առհավետ չէր հայտարարվել «պերսոնա նոն գրատա», այլ միայն 2011թ. համար:

Ֆրեմոյի խոսքով՝ ինքը դեռ չի տեսել ֆոն Տրիերի նոր ֆիլմը, քանի որ աշխատանքը դեռ ավարտված չէ:

2011թ. Կաննում տեղի է ունեցել սկանդալ Լարս ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ: Ֆոն Տրիերը, մասնավորապես, ասել էր, որ «հրեաների դեմ ոչինչ չունի, սակայն փոքր-ինչ համակրում է Հիտլերին»: Ավելի ուշ ռեժիսորը ներողություն էր խնդրել իր այդ խոսքերի համար՝ պարզաբանելով, որ դա կատակ էր, սակայն Կաննի փառատոնի տնօրինությունը ռեժիսորին անմիջապես հայտարարել է «պերսոնա նոն գրատա»: