Բերման է ենթարկվել Վարդան Ղուկասյանի եղբորորդին

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 23-ին Գյումրի քաղաքի 54բ շենքի մոտ հնչած կրակոցներին մասնակից լինելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը: Նշենք, որ վերջինս Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: