Մուշարաֆը դատարանի առջև է կանգնել Բհուտոյի սպանության գործով

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը ապրիլի 23-ին առաջին անգամ կանգնել է Ռավալպինդի քաղաքի դատարանի առջև երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության գործով։ Դատարանի շենքի մոտ տեղի են ունեցել բախումներ Մուշարաֆի կողմնակիցների և հակառակորդների միջև։ Ինքը՝ նախկին նախագահը, 15 րոպե անց վերադարձել է Իսլամաբադի մերձակայքում գտնվող իր առանձնատուն, որտեղ տնային կալանքի տակ է, հաղորդում է Euronews-ը։

Նախօրեին Պակիստանի նախարարների կաբինետը հայտարարել էր, որ լինելով անցումային և ժամանակավոր՝ չունի բավարար լիազորություններ՝ Մուշարաֆին պետական դավաճանության մեջ մեղադրանքներ առաջադրելու համար։

Բենազիր Բհուտոն սպանվել է 2007թ․՝ Ռավալպինդիում նախընտրական հանրահավաքի ընթացքում։ Մուշարաֆը մեղադրվում է այն բանում, որ Բհուտոյի անվտանգության ռեժիմը իբրև թուլացվել է նրա կարգադրությամբ։

Պակիստանի նախկին նախագահը չորս տարվա կամավոր արտաքսումից հետո հայրենիք է վերադարձել այս տարվա մարտին։ Նա մտադիր էր մասնակցել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մուշարաֆն իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները հերքում է և դրանք համարում է քաղաքական դրդապատճառներ ունեցող։