ԿԸՀ-ն բաշխեց ՏԻՄ ընտրություններում նախագահների և քարտուղարների պաշտոնները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 23-ին հրավիրված արտահերթ նիստում բաշխեց մայիսի 26-ին Հայաստանի 5 մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները ԱԺ խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև:

Ըստ այդմ` ձևավորված 13 տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՀԿ-ն կունենա 5 նախագահ, 5 քարտուղար, ԲՀԿ-ն՝ 4-ական նախագահ, 4-ական քարտուղար, ՀԱԿ-ը՝ 1-ական նախագահ, 1-ական քարտուղար, ՀՅԴ-ն՝ 1-ական նախագահ, 1-ական քարտուղար, ՕԵԿ-ը` 1-ական նախագահ, 1-ական քարտուղար: Նույն քանակությամբ հանձնաժողովի նախագահ և քարտուղար կունենա նաև «Ժառանգություն» կուսակցությունը: