Ռուսաստանը Բելառուսում ռազմական ավիաբազա կտեղակայի․ Շոյգու

Մոսկվան ծրագրում է 2015թ․ Բելառուսում տեղակայել իր ավիացիոն բազան, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ Այս ամսին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

«Մենք ձեռնամուխ ենք լինում այստեղ կործանիչ ինքնաթիռներով ռուսական ավիացիոն բազայի ստեղծման ծրագրի դիտարկմանը, հույս ունենք, որ 2015թ․ այստեղ կլինի ավիացիոն գունդ։ 2013-ին մենք այստեղ կստեղծենք ավիացիոն պարետություն և կմատակարարենք մարտական կործանիչների առաջին հերթապահ օղակը»,- հայտարարել է Շոյգուն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ հաջորդ տարի Մոսկվան Մինսկին կմատակարարի Ս-300-ի չորս դիվիզիոն՝ օդային տարածության պաշտպանության համար։