Բավարիա – Բարսելոնա` 4:0. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բավարիան» Մյունխենում ընդունել էր «Բարսելոնային»։ Գերմանացիները քարը քարի վրա չթողեցին կատալոնական ակումբի պաշտպանությունից՝ ջախջախելով մրցակցին 4։0հաշվով։ Գերմանական ակումբն ուներ բացահայտ առավելություն և կարող էր հաղթել ավելի մեծ հաշվով, եթե մրցավարը նշանակեր 2 բացահայտ 11-մետրանոց հարված։ Պետք է նշել, որ «Բարսելոնան» մի քանի դրվագներում նույնպես շատ վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն դրանք արդյունավետ չէին։ Մյունխենի թիմը լուրջ հայտ է ներկայացնում հաջորդ եզրափակիչ դուրս գալու համար։ Եթե Կատալոնիայի մայրքաղաքում ոչ մի արտառոց բան տեղի չունենա, ապա Յուպ Հայնկեսի սաները կխաղան Լոնդոնի եզրափակիչում։

Ապրիլի 23, 2013, Առաջին խաղը՝ 2։2
Բավարիա 4 1։0՝ Մյուլեր (25ր.), 2։0՝ Գոմես (46ր.), 3։0՝ Ռոբեն (73ր.), 4։0՝ Մյուլեր (37ր.)
Բարսելոնա 0
Մեկնարկային կազմերն՝ այստեղ

Մեկնաբանել