Թբիլիսում ևս տեղի է ունեցել ջահերով երթ

Լուսանկարը՝Armenian Community of Georgia-ի ֆեյսբուքյան էջից

Ապրիլի 23-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»:

Երթը մեկնարկել է «Վակե» այգուց և ավարտվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Այն կազմակերպել է Վրաստանի հայ համայնքի ուսանողական միությունը, որին միացել են հոգևոր և աշխարհիկ հայկական այլ կազմակերպություններ: Երթ մասնակիցները վանկարկել են «ճանաչում», «արդարացում», «Թուրքիան հանցագործ է» արտահայտությունները, ինչպես նաև երգել են հայրենասիրական երգեր:

Այսօր՝ ապրիլի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 15:00-ին, Թբիլիսում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց տեղի կունենա՝ Ցեղասպանության ճանաչման պահանջով: