Համանախագահները հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարարի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Յան Քելին (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ապրիլի 23-ին Մոսկվայում հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և ԵԱՀԿ նախագահի` Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ակտուալ հարցերը:

Մեկնաբանել