Աջակցություն ` Ցեղասպանությունը վերապրած 15 երևանաբնականերին

Լուսանկարը` yerevan.am-ի

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն այցելություններ է կազմակերպել Ցեղասպանությունը վերապրած բոլոր երևանաբնակներին, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 15 քաղաքացի է ապրում: Քաղաքապետի կողմից նրանց նկատմամբ ուշադրությունը մշտական բնույթ է կրում: Ապրիլի 24-ին ընդառաջ` վարչության կողմից ցեղասպանությունը վերապրածներին այցելություններն ու օժանդակությունը ավանդական է դարձել: Տարվա ընթացքում, իհարկե, այլ առիթներով էլ են լինում հանդիպումներ, հնարավորության սահմաններում նաև աջակցություն է ցուցաբերվում»,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը` ավելացնելով, որ աջակցության ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: