Ս. Սարգսյանը ծանոթացել է Հայոց ցեղասպանության թանգարանի վերակառուցման նախագծին

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահը արարողությունից հետո ծանոթացել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանի վերակառուցման և ընդարձակման նախագծին ու իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին:

Մեկնաբանել