Իրանի երկու նահանգներում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ Իրանում՝ Սպահանի նահանգոuմ, տեղական ժամանակով 07:39-ին տեղի է ունեցել 4,9 բալ հզորությամբ երկրաշարժ, հաղորդում է «Վեստնիկ Կավկազա» պարբերականը:

Երկրաշարժի հետևանքով վնասվել է շուրջ 20 գյուղ, տուժել է 3 մարդ: Շրջանի դպրոցները փակվել են:

Այսօր ստրոգետնյա ցնցումներ են արձանագրվել նաև Արևմտյան Իրան նահանգում՝ 3,4 բալ հզորությամբ: Վերջին երեք շաբաթում Իրանում շարունակաբար ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել, որոնցից առավել ուժեղը երեքն են եղել: Դրանց հետևանքով մահացել է 3 մարդ, 877-ը՝ տուժել է:

Մեկնաբանել