Պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարը դանդաղեցրել է Ցեղասպանության ճանաչումը. Ա. Մանուկյան

Լուսանկարը` ՍիվիլՆեթի

Հայ-թուրքական արձանագրությունների շրջանակում Հայաստանի իշխանությունների կողմից պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մտքին համաձայնելը դանդաղեցրել է Ցեղասպանության ճանաչան գործընթացը: Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Այդ պահից սկած միջազգային հանրությունը սկսեց ոչ պինդ, ամուր ձևով այս հարցին հետամուտ լինել: Դա ամենամեծ հարվածն էր, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացում եղավ: Երկրորդ ամենամեծ հարվածն այն էր, որ շարունակաբար Հայաստանը չի կարողանում ունենալ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Հենց սա է պատճառը, որ Հայաստանը չի կարողանում միջազգային հանրության առջև պատմական լուրջ հարցեր դնել»,- ասաց Մանուկյանը:

Նրա գնահատմամբ` այսօր Ծիծեռնակաբերդ երկու ագամ ավելի քիչ մարդ է եկել, քան նախկինում, քանի որ ժողովուրդը լքում է Հայաստանը:

«Նրա համար չեն եկել, որ չեն ուզում, այլ պարզապես ֆիզկապես ներկա չեն Հայաստանում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Նա տեղեկացրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ծիծեռնակաբերդ չի այցելել վատառողջ լինելու պատճառով: Սակայն Տեր-Պետրոսյանի փոխարեն Ծիծեռնակաբերդում էին նրա կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը և զավակները:

Հարցին, թե ինչու ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, քաղաքական կուսակցությունները միասին չեն այցելում Եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիր, Մանուկայնն ասաց, որ դա սովորույթի հարց է:

«Միշտ էլ այդպես է եղել, դրա տակ անկազմակերպություն մի´ տեսեք, զուտ սովորության, ավանդույթի ուժով է»,- հավելեց նա:

Մեկնաբանել