Թռչնի գրիպը կրճատել է KFC-ի շահույթները

2013-ի 1-ին եռամսյակում KFC արագ սննդի ռեստորանների ցանցը վերահակող Yum! Brands ընկերության գործառնական շահույթը  նվազել է 14%-ով, ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում: Ընկերությունը դա պայմանավորել է  Չինաստանում թռչնի գրիպի համաճարակով, որի հետևանքով այս երկրում հավի մսի օգտագործումը կտրուկ նվազել է: Yum! Brands-ի ամերիկյան ստորաբաժանման գործառանական շահույթը աճել է 5%-ով, միջազգայինինը՝ 19%-ով՝ առանց հաշվի առնելու Չինաստանի ցուցանիշը:

Չինաստանում ավելի քան մեկ տարի առաջ բացված ռեստորաններում վաճառքները նվազել են 20%-ով: ԱՄՆ-ում վաճառքները ավելացել են 2%-ով, մյուս շուկաներում՝ 1%-ով:  

Ըստ ամերիկյան Washington Post-ի՝  KFC-ի շահույթների կրճատման վրա ազդել է ոչ միայն թռչնի գրիպը, այլև ընկերության նկատմամբ մեդիա հարձակումները, որոնք սկսվել են դեռ 2012թ. դեկտեմբերին: Այդ ժամանակ չինական հեռուստատեսությամբ ցուցադրվել է ռեպորտաժ, ըստ որի՝ KFC-ի մատակարարները հավերին չափազանց մեծ չափաբաժնով հակաբորբոքայիններ են տալիս: Ի պատասխան այս ռեպորտաժի՝ KFC-ին բրենդի նկատմամբ վստահության վերականգնման գովազդային արշավ է սկսել:

Ընթացիկ տարվա ապրիլի կեսին Չինաստանում թռչնի գրիպի համաճարակի սրացուցմից մահացել է  20 մարդ, հիվանդների թիվը գերազանցում է 10-ը:

Չինաստանը KFC-ի հիմնական շուկաներից է: Yum! Brands-ը Չինաստանում բացել է 5300 ռեսոտրան, որը երեք անգամ գերազանցում է մեկ այլ ցանցի՝ McDonald’s ռեստորանների թիվը: Աշխարհում Yum! Brands-ի ռեստորանների թիվը 30 հազ. է: