Lenovo-ի Ideaphone K900-ի վաճառքները կմեկնարկեն մայիսին

Էլեկտրատեխնիկա արտադրող չինական Lenovo ընկերությունը հայտնել է Ideaphone K900 սմարթֆոնի թողարկման ժամկետը, որը ներկայացվել է 2013թ. հունվարին CES 2013 համաժողովի շրջանակում: Verge-ը նշում է, որ Intel պրոցեսորով և Full HD էկրանով սմարթֆոնի վաճառքները կմեկնարկեն մայիսի 6-ին Չինաստանում:

Ideaphone K900 սմարթֆոնն ունի 5,5-դյույմանոց Full HD էկրան, որն իր ճշգրտության տեսանկյունից կմրցի Samsung Galaxy S4, HTC One и Sony Xperia Z սմարթֆոնների հետ, 2 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ Intel Atom (Z2580, Clover Trail) պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն հիշողություն, հիմնական` 13 Մգպ և երկրորդային` 2 Մգպ տեսախցիկնոր:

Սարքավորումն աշխատում է Android 4.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով, կշռում է 162 գ և ունի 6,9 մմ հաստություն:

Lenovo K900-ի արժեքի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: CES-ի շրջանակում սմարթֆոնի ներկայացումից հետո փորձագետներն այն գնահատել էին $500: