Սթիվեն Ջերարդը վիրահատության կենթարկվի

«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդն այս մրցաշրջանից հետո վիրահատության կենթարկվի: Կիսապաշտպանին անհանգստացնում է ուսի վնասվածքը, հենց որի պատճառով էլ նա ստիպված է դիմել վիրաբույժների օգնությանը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Ենթադրվում է, որ վիրահատությունից հետո վերականգնման համար կպահանջվի 6-8 շաբաթ, այսինքն Ջերարդն օպտիմալ մարզավիճակ ձեռք կբերի մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ջերարդը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 34 հանդիպման` դառնալով 10 գոլի հեղինակ: