Apple-ի եռամսյակային շահույթը 10 տարվա մեջ առաջին անգամ նվազել է

2013թ. 1-ին եռամսյակում ամերիկյան Apple ընկերության $9,55 մլրդ՝ 2012-ի նույն ժամանակահատվածի $11,6 մլրդ-ի համեմատ, հաղորդում է Bloomberg-ը:

Վերջին տասը տարում առաջին անգամ է Apple-ի եռամսյակային  շահույթի անկում արձանագրում: Մյուս կողմից՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընկերության ընդհանուր եկամուտները անցած տարվա նույն ժամանակահտվածի համեմատ ավելացել են 11%-ով՝ կազմելով $43,6 մլրդ: Այս ցուցանիշները գերազանցել են փորձագետների ավելի վաղ արված $42,5 մլրդ-ը:

Հաշվետու ժամանակահատվածում Apple-ը 37,4 մլն iPhone և 19,5 մլն iPad է վաճառել:

Apple-ը հայտարարել է եռամսյակային շահութաբաժինները 15%-ով ավելացնելու մտադրության մասին:

Փորձագետները Apple-ի ցուցանիշների վատթարացումը պայմանավորում են սմարթֆոնների և պլանշետների շուկայում մրցակցության մեծացմամբ՝ առաջին հերթին հարավկորեական Samsung-ի կողմից:

Բացի այդ՝ Apple-ի վերջին նորությունների՝ iPad Mini պլանշետի և iPhone5-ի «վարկանիշը» զիջում է ավելի վաղ արված կանխատեսումներին: Փորձագետները նշում են, որ ներկայում ընկերությունը մեծ գումարներ է ծախսում առաջատար դիրքերի վերականգնման համար: