Ապրիլի 22-24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համայնքներում անցկացվել են 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ զետեղվել են ծաղկեպսակներ, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցում անցկացվել է հոգեհանգստյան պատարագ:
Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից և գյուղերից եկած ղազախստանահայերը զետեղել են պսակներ և ծաղիկներ, ինչպես նաև լռության րոպեով հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել նաև Աստանայում, Ակտոբեում, Կոստանայում, Օզկեմենում և Ղազախստանի այլ քաղաքներում:
Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել նաև Բիշկեքում՝ Ղրղըզստանի հայ համայնքի մասնակցությամբ: