Չելսին առաջիկա օրերին կհայտարարի Ռադամել Ֆալկաոյի ձեռքբերման մասին

«Չելսին» մոտ է «Ատլետիկոյի» և Կոլումբիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ձեռքբերմանը: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:

«Ազնվականները» համաձայնվել են վճարել ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը` 46 մլն ֆունտ ստերլինգ, ինչպես նաև ևս մեկ տարով մադրիդյան ակումբում թողնել դարպասապահ Թիբո Կուրտուային: Այսպիսով, «Չելսին» վերջնականապես հրաժարվել է «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիին գնելու գաղափարից: Հաղորդվում է, որ «Չելսին» և «Ատլետիկոն» արդեն համաձայնության են եկել կոլումբիացու տրանսֆերի շուրջ և մոտակա օրերի ընթացքում պաշտոնապես կհայտարարվի Ֆալկաոյի տեղափոխության մասին:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն Իսպանիայի առաջնության 29 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ: