Վենեսուելայում հետաքննություն են սկսում ընդդիմության առաջնորդի նկատմամբ

Վենեսուելայի Ազգային ասամբլեան ապրիլի 24-ին հետաքննություն է սկսում ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի նկատմամբ՝ ապրիլի 14-ի նախագահական ընտրություններից հետո անկարգությունների և մարդկանց մահվան համար նրա պատասխանատվության մասով, հաղորդում են վենեսուելական լրատվամիջոցները։

Ակնկալվում է, որ կստեղծվի խորհրդարանական համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի տվյալ հարցով։

Կապրիլեսը ընտրություններում պարտվել է հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի ժառանգորդ Նիկոլաս Մադուրոյին, սակայն ձայների հաշվարկի արդյունքները մինչ այժմ չի ճանաչել։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո նա մարդկանց կոչ էր արել դուրս գալ բողոքի խաղաղ ակցիաների, որոնք, սակայն, ավարտվել էին անկարգություններով և մի քանի մարդու մահվամբ։