Ամերիկյան շոու բիզնեսի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ:
«1915թ. ապրիլի 24-ին 1,5 մլն հայեր են սպանվել: Խնդրում եմ, եկեք բոլորս ճանաչենք այս օրը պատմության մեջ: Երբեք մի´ մոռացեք»,- գրել է Քարդաշյանը:
Քարդաշյանը խնդրել է նաև օգնել իրեն տարածելու #RecognizeArmenianGenocide հեշթեգը, որը նրա խոսքով` մեծ նշանակություն ունի իր համար:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Twitter-ում ավելի քան 17,7 մլն հետևող ունի: