Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում Բելառուսում

Բելառուսի Հանրապետության հայ համայնքային կազմակերպությունները և ՀՀ դեսպանությունն անցկացրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում, որը տեղի է ունեցել Մինսկի Կենտրոնական զինվորական գերեզմանոցում տեղադրված խաչքարի մոտ. հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի, լեհական, հրեական, ռուսական, եզդիական համայնքների ներկայացուցիչներ: Զոհերի հիշատակին ծաղկեպսակներ են դրվել, այնուհետև ելույթ են ունեցել ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը և «Հայաստան» համայնքային կազմակերպության ղեկավարը: