Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Չպատժել հանցանքը նշանակում է խրախուսել այն…
Այսօր մենք հիշում ենք 1915-ի Հայոց Ցեղասպանության զոհերին։ Կոչ եմ անում ընկերներիս ուսումնասիրել և իմանալ իմ ժողովրդի պատմության այս կարևոր էջի մասին։ Ճշմարտությունը միշտ գերակշռելու է։ Աստված պահապան…», – գրել է Մովսիսյանը։