Ադամ Շիֆը ելույթ է ունեցել հայերեն

Կալիֆոռնիայից ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը ապրիլի 24-ին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված իր ելույթը կարդացել է հայերեն:

«Սիրելի հայ բարեկամներս հոս և աշխարհի չորս կողմերեն: Այսօր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի օրն է: Հոս ես կուղղեմ Ներկայացուցիչներու ամբիոնեն Ձեր մեծ հայրերուն լեզվով: Լեզու մը, որով անոնք կարտահայտեին հույսերը, կյանքը, եռանդները, իղձերը 1915թ. առաջ տարիներուն»,- այս խոսքերով է սկսել իր ելույթը Ադամ Շիֆը:

Տեսանյութը` c-span.org-ից:

Մեկնաբանել