Շվեյցարիան սահմանափակում է եվրոպացիների մուտքը

Շվեյցարիան մտադիր է 12 ամսով երկարացնել Եվրամիության 8 երկրներից աշխատանքային միգրացիայի հոսքի սահմանափակումները, հաղորդում է BBC-ն: Խոսքը մասնավորապես Կենտրոնական և Արևելյան Ասիայի երկրների մասին է, այդ թվում՝ Հունգարիայի,  Սլովակիայի, Չեխիայի ևՍլովենիայի: Համադաշնության կառավարությունը մտադիր է նաև ընդլայնել պետությունների ցանկը, որտեղից միգրանտների հոսքը մինչև ընթացիկ տարվա հունիս պետք է նվազի: Ցանկում կընդգրկվեն ևս 17 արևմատաեվրոպական և հարավեվրոպական  երկրներ:   

Շվեյցարիա տարեկան մինչև 80 հազ. միգրանտ է ժամանում: Բնակչության թվաքանակի աճը հանգեցնում է անշարժ գույքի թանկացմանը, ինչպես նաև տեղի բնակչության՝ աշխատանքը կորցնելու մտավախությունների մեծացմանը:

Շվեյցարիան ԵՄ անդամ չէ, սակայն 1999թ. ԵՄ-ի հետ քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին համաձայնագիր է ստորագրել վերապահամամբ, որ կողմերից յուրաքանչյուրը այն կարող է անվտանգության նկատառումներով սահմանափակել: Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության նախարար Սիմոնետա Սոմարուգան իր կառավարության մտադրությունը համաձյանագրի հենց այս կետով է  հիմնավորում: «Մեզ համար կարևոր չէ՝ սա ԵՄ-ին դուր է գալիս, թե՝ ոչ», -ասել է նախարարը:

ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը քննադատել է Շվեյցարիայի իշխանությունների նախաձեռնությունը: Նրա կարծիքով՝ այն խախտում է 1999թ. համաձայնագիրը, քանի որ ընտրողաբար է վերաբերվում պայմանագրի կետերի կատարմանը:  

Էշթոնի մամլո խոսնակ Մայքլ Մանը հայտարարել է, որ ԵՄ-ն ափսոսում է Շվեյցարիայի այս որոշման համար: «Նախ Շվեյցարիան որոշել է երկարացնել ԵՄ անդամ 8 երկրների համար քվոտաների արդեն գործող սահմանափակումները, ինչպես նաև դրանք սահմանել ևս 17 երկրի նկատմամբ: Սա հակասում է մեր ստորագրած համաձայնագրին, քանի որ այդ քվոտաները դեռ սպառված չեն, բացի այդ Շվեյցարիան շարունակում է ԵՄ անդամ երկրների բաժանել երկու խմբի, մինչդեռ նրան անհրաժեշտ է միանման վերաբերվել», -ասել է Մանը:

Ստորագշրված փաստաթուղթը թույլ է տալիս նման միակողմանի որոշումներ ընդունել, սակայն՝ կարճ ժամկետով: Նոր սահմանափակումների գործողության ժամկետը մեկ տարի է, սակայն Բրյուսելում մտավախությունն ունեն, որ Բեռնը դրանց ժամկետը կարող է անընդմեջ երկարացնել: