Կորպորատիվ սեկտորում ամենատարածված բրաուզերը IE-ն է. հետազոտություն

Ամերիկյան Forrester հետազոտական ընկերությունը գնահատել է կորպորատիվ սեկտորում բրաուզերների և օպերացիոն համակարգերի մասնաբաժինը, հաղորդում է Venturebeat-ը:

Կորպորատիվ շուկայում բիզնես օգտատերերի մոտ 40,2%-ն աշխատում է Internet Explorer, 27,8%,-ը` Chrome, 25,4%-ը` Firefox, 1,8%-ը` Safari բրաուզերով: Մյուս բրաուզերների օգտագործման ընդհանուր մասնաբաժինը չի գերազանցում 0,1%-ը:

Forrester-ը նշում է, որ բիզնես դաշտում ամենատարածված օպերացիոն համակարգը Windows 7-ն է, որի մասնաբաժինն ամերիկյան և եվրոպական շուկաներում կազմում է 47,5%: Windows ХР և Mac OS X օպերացիոն համակարգերն ունեն համապատասխանաբար 38,2% և 7,2% մասնաբաժին, իսկ Windows Vista-ն` 3,5%: Անհատական համակարգիչների համար մյուս համակարգերի մասնաբաժինը կազմում է 0,7%: