Թուրքական Star մեդիա գրուպը, որն ընդգրկում է համանուն թերթը և Kanal 24 հեռուստաընկերությունը, բանակցություններ է վարում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ:
Թուրքական Zaman-ի հաղորդմամբ` SOCAR-ի թուրքական ներկայացուցչության ղեկավար Քենան Յավուզը հայտարարել է, թե կազմակերպությունը ցանկանում է ընդլայնել թուրքական մեդիա ոլորտում կատարվող ներդրումները: Նրա խոսքով` թեև բանակցությունները դեռ չեն ավարտվել, սակայն գործընթացր դրական փուլում է:
Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի «Մեդիայում ատելություն սերմանման դրսևորումներ» խորագրով հերթական զեկույցի համաձայն` Star պարբերականը հայերի դեմ թշնամական նյութեր հրատարակող թուրքական պարբերականների առաջին շարքում է: