Մոսկվան առաջընթաց չի տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. Ս. Լավրով

Մոսկվան առաջընթաց չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստին», այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսին:

Նալբանդյանը համաձայնել է այս հայտարարության հետ՝ հավելելով, որ այդուհանդերձ, ինքը չէր ասի, թե իրավիճակը հայտնվել է փակուղում:

«Առաջիկայում նախատեսվում է արտգործնախարարների նոր հանդիպում, որը տեղի կունենա մայիսին՝ մի քանի օր անց, Կրակովում: Բացառված չէ նաև բարձրագույն մակարդակով հանդիպումը»,- հայտարարել է Նալբանդյանը` հավելելով, թե գործընթացը շարունակվում է, և այլ հարց է, որ առաջընթաց չկա, «քանի որ կողմերից մեկը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում և գործնականում մերժում է համանախագահների բոլոր առաջարկները»:

Մեկնաբանել