Facebook-ը թարմացրել է հանրային էջերի բջջային ծրագիրը

Facebook սոցցանցը բջջային սարքավորումների համար թարմացրել է ընկերությունների և բրենդերի էջերի ինտերֆեյսը (միջերես)` համապատասխանեցնելով այն սարքավորումների էկրանի չափերին, հաղորդում է Mashable-ը:

Հանրային էջերի թարմացված տարբերակը հասանելի է iOS օպերացիոն համակարգով աշխատող Facebook բջջային ծրագրի, ինչպես նաև սոցկայքի բջջային տարբերակի համար: Ընկերությունը խոստացել է առաջիկայում թարմացնել ծրագիրը նաև Android օպերացիոն համակարգի համար:

Ի դեպ` նշված թարմացումն առաջին դեպքն է, որը կատարվել է նախքան անհատական համակարգիչների թարմացված տարբերակի ի հայտ գալը:

Նշենք, որ Facebook-ի լսարանը գերազանցում է 1 մլրդ-ը, իսկ կայքի բջջային տարբերակից ամսական օգտվում է մոտ 680 մլն օգտատեր: