Մեծ Բրիտանիայի թագաժառանգի` Հայաստան այցի լուրերը դեռ չեն հաստատվում

Լուսանկարը` telegraph.co.uk-ի

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ո´չ հերքեց և ո´չ էլ հաստատեց  մամուլում շրջանառվող լուրերը, թե Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը մայիսի վերջին կժամանի Հայաստան՝ ներկա լինելու Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման կապակցությամբ մայիսի 28-ին նշվող Հանրապետության տոնին: Խոսնակն ասաց, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի մասին ԱԳՆ-ն պատշաճ ժամկետներում կտեղեկացնի:

Թագաժառանգ Չարլզի` Հայաստան հնարավոր այցի մասին տեղյակ չէին նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը: Վերջինիս մամուլի ծառայությունում նշեցին, որ իրենք էլ լուրի մասին տեղեկացել են մամուլից և պաշտոնական որևէ տեղեկություն չունեն թագաժառանգի` Հայաստան հնարավոր այցի մասին: