Կառավարության հերթական` ապրիլի 25-ի նիստում որոշվել է Հայաստանի Հանրապետությունում մայիսի 5-ը նշել որպես հարկադիր կատարողի օր, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Կառավարության հիմնավորման համաձայն՝ այս որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1998թ. մայիսի 5-ին ընդունվել են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը կարգավորող երկու հիմնական օրենքները՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները և սկսած հիմնադրման պահից ծառայությունում ավանդաբար այդ օրը նշվում է որպես ծառայության ստեղծման օր։