Եվրադատարանը մտադիր է Իլգար Մամեդովի գործը արտահերթ քննել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է ադրբեջանական Real շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործի ուսումնասիրությունը, հաղորդում է contact.az-ը: Դատարանը Ադրբեջանի կառավարությանը գործին առնչվող մի շարք հարցումներ է ուղարկել, որոնց Բաքուն պետք է պատասխանի մինչև հունիսի 18-ը:

Մամեդովի իրավունքների բազմաթիվ խախտումների մասին հայցը դատարան է ներակայացվել փետրվարին: 

Հիշեցնենք, որ Մամեդովը ձերբակալվել է այս տարվա հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անակարգությունների կազմակերպման մեղադրանքով: