Փոփոխություններ «Դատախազական ծառայության մասին» օրենքում

Կառավարությունն ապրիլի 25-ի իր նիստում հավանություն է տվել «Դատախազական ծառայության մասին» օրենքի և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Նիստում հավանության է արժանացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծառայությունում նախատեսել խրախուսանքի նոր տեսակ` «Անբասիր ծառայության համար» մեդալ։

Գործադիրը նաև քննարկել է Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի և Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է վերանայել փոխնակ մայր հանդիսանալու ցուցումները և դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։