Ապրիլի 25-ին նշվել է ՄԱԿ-ում ֆրանսերեն լեզվի օրը

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը և գործընկերներն ապրիլի 25-ին տոնում են ՄԱԿ-ում ֆրանսերեն լեզվի օրը, հաղորդում են ՄԱԿ-ի հայաստան գրասենյակի մամուլի ծառայությունից:

Դպրոցականները, ուսանողները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողներն ապրիլի 25-ին իմացել են ավելին ֆրանսերեն լեզվի օգտագործման մասին՝ Հայաստանում ֆրանսերենի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
Միջոցառումը նաև նշվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամսվա ավարտը: Բացի այն, որ ֆրանսերենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկն է, այն նաև ՄԱԿ-ի Քարտուղարության երկու աշխատանքային լեզուներից մեկն է:

Միջոցառումը համատեղ կազմակերպվել է Երևանի Միսակ Մանուշյանի անվան թիվ 48, Ստեփան Զորյանի անվան թիվ 56 և Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցների, Ֆրանսիայի դեսպանատան կողմից՝ արտաքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության հովանու ներքո: Ավելի քան հարյուր երեխաներ նշված դպրոցներից մասնակցել են ներկայացումներին՝ նպաստելով ֆրանսերեն լեզվի տարածմանը:

«Ես ուրախ եմ այսքան շատ երիտասարդ ու վառ մարդկանց տեսնել այսօր հանդիսատեսի մեջ: Շատ կարևոր է, որ հայերը ֆրանսերեն են սովորում, որը նրանց կօգնի բացել սահմանները և ավելին իմանալ աշխարհի մասին, ինչպես նաև դառնալ աշխարհի քաղաքացիներ»,- ասել է Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Սկսած 2010-ից` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր» մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվային և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը նույնպես ծրագրել է 2013թ. ընթացքում միջոցառումներ նվիրել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներին:

Մեկնաբանել