Եթե Ռայոլան թեկուզ 20 միլիոնով Մխիթարյանին վերցնի Շախտյորից, ես նրան մեկ միլիոն կնվիրեմ

Ֆուտբոլային հայտնի սելեկցիոներ Դմիտրի Սելյուկը կարծում է, որ Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գարծակալ Մինո Ռայոլան այնքան էլ լավ չի պատկերացնում տրանսֆերային շուկայի մեխանիզմը:

«Պետք է հասկանալ, թե իրականում ինչ գին ունի ֆուտբոլիստը: Մխիթարյանի նոր գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ կիսապաշտպանին կվաճառի 15 մլն եվրոյով: Այս մարդը կարծես թե այնքան էլ լավ չի պատկերացնում տրանսֆերային շուկայի մեխանիզմը: Եթե Ռայոլան թեկուզ 20 միլիոնով Մխիթարյանին վերցնի «Շախտյորից», ես նրան մեկ միլիոն կնվիրեմ: Դա անհնար է»,- Սելյուկի խոսքերը մեջբերում է Gazeta.ua-ն: