Իրանը սպասում է Էշթոնի զանգին

Իրանը հաստատել է միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա) հետ բանակցությունները շարունակելու մտադրությունը, հաղորդում է Reuters-ը: «Մենք սպասում ենք, երբ լեդի Էշթոնը կզանգահարի Ազգային անվտանագության բարձրագույն խորհրդի նախագահ դոկոտոր Սաիդ Ջալիլիին: Վերջինս պատրաստ է պատասխանել այդ զանգին»,-ասել է Ջալիլիի տեղակալ Ալի Բաղերին:

Ղազախսատանում ապրիլի 4-6-ը տեղի ունեցած Թեհրան-«վեցյակ» վերջին բանակցություններում միջնորդների պատվիրակությունը ղեկավարում էր Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը: Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է Վիեննայում մայիսի 15-ին: