Ապրիլի 26-ը Մտավոր սեփականության համաշխարհային օրն է

Ամեն տարի ապրիլի 26-ին նշվում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը:

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեան 1999թ. հոկտեմբերի նիստում նման տոն հիմնելու մասին որոշում է ընդունել: Ապրիլի 26-ը պատահական չէր ընտրված. այդ օրը հիմնվել է WIPO-ն՝ կազմակերպություն, որը կոչված է նպաստել ամբողջ աշխարհում մտավոր սեփականության պահպանմանն ու զարգացմանը:

Մտավոր սեփականության համաշխարհային օրը հնարավորություն է ընձեռում ընդգծել մարդու առօրյա կյանքում և հասարակության կատարելագործման հարցում նորարարությունների նշանակությունը:

Արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքը և հարակից իրավունքները, որպես ստեղծագործության և գիտելիքների արդյունք, հանդիսանում են համաշխարհային հանրության մշակութային և տնտեսական զարգացման հզոր գործիքներ: