Մերձմոսկովյան հոգեբուժարանի հրդեհի պատճառով 38 մարդ է մահացել

Մերձամոսկովյան Ռամենսկի բնակավայրում գտնվող հոգեբուժարանի հրդեհի հետևանքով 38 մարդ է մահացել, հաղորդում է RBC-ն: Զոհերից 36-ը հիվանդներից է , 2-ը անձնակազմի անդամ:

Մեկհարկանի աղյուսե շինության հրդեհն արդեն հանգցվել է, և 12-ի դին դուրս է բերվել հիվանդանոցից:

Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել:

Մահացածներին որպես փոխհատուցում 500 հազ. ռուբլի կհատկացվի:

Հրդեհի տարածքն ընդգրկել է 420 քմ:

Մեկնաբանել