Բակո Սահակյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Լուսանկարը` president.nkr.am-ի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նույն օրը երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել