Mac-ի համար Twitter-ը թարմացվել է

Twitter միկրոբլոգների ծառայության ծրագրային մշակման մասնագետները թարմացրել են Twitter բջջային ծրագիրը Mac սարքավորումների համար, հաղորդում է Mashable-ը:

Թարմացված տարբերակն իրենից ներկայացնում է Retina էկրանների հետ և նոր լեզուներով աշխատելու հնարավորություն:

Ըստ ծառայության ծրագրային մշակման մասնագետների` բարձրորակ էկրաններով աշխատելու դեպքում Twitter-ը դարձել է ավելի գեղեցիկ և վառ գույներով: Փոխվել է թվիթների դիզայնը, որոնց հետ աշխատանքն այժմ ավելի հեշտացված է:

Բջջային ծրագրի թարմացված տարբերակը ներառում է հետևյալ լեզուները` հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներերն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, մալայերեն, պորտուգալերեն, ռուսերեն, չինարեն, իսպաներեն, թուրքերեն:

Մեկնաբանել